ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍS – Եթե նամակ եք ստացել FEMA-ից, որտեղ ասվում է, որ դուք իրավասու չեք օգնության համար, դուք դեռ ունեք տարբերակներ: Արագ շտկումը, ինչպիսին է ավելի շատ տեղեկատվության տրամադրումը, կարող է փոխել FEMA-ի նախնական որոշումը:
Նպաստների կրկնապատկումըFEMA-ի անիրավասության վերեբերյալ որոշման սովորական պատճառ է հանդիսանում: Եթե դուք արդեն ընդունել եք ապահովագրական վճարը կամ վնասի կամ կորստի համար այլ նպաստ, օրենքով, FEMA-ն չի կարող ծածկել այն: Դուք կարող եք նաև անիրավասու ճանաչվել, եթե ձեր տունը վնասվել է, բայց դեռ ապահով է և սանիտարական առումով բնակելի: FEMA-ի դրամաշնորհները հիմնականում նախատեսված են տունը բնակելի դարձնելու, այլ ոչ թե այն նախնական վիճակին վերադարձնելու համար:
Երբեմն, սակայն, անիրավասության վերաբերյալ որոշումը կարող է բխել ապատեղեկատվությունից, անբավարար տեղեկատվությունից կամ հանգամանքների փոփոխություններից և կարող է հետաձգվել: Անպայման ուշադիր կարդացեք FEMA-ի որոշման նամակը։ Նրանում նշվում է, թե ինչու Դուք իրավասու չեք և առաջարկում է գործողություններ, որոնք կարող են փոխել նախնական որոշումը:
Ե՞րբ կարող է չեղյալ համարվել անիրավասության վերաբերյալ որոշումը:
Եթե դուք տեղեկացրել եք FEMA-ին, որ ապահովագրված եք, բայց ավելի ուշ Ձեր ապահովագրական ընկերությունը հերքում է ձեր պահանջը, կամ Ձեր վճարը բավարար չէ Ձեր կարիքները բավարարելու համար, դուք պետք է թարմացնեք FEMA-ին տրամադրված տվյալ տեղեկատվությունը: Նկարագրեք վնասը կամ կորուստները և տրամադրեք Ձեր ապահովագրողի կողմից տրամադրված հուսալի փաստաթղթեր, որոնք ցույց են տալիս, որ ձեր պահանջը մերժվել կամ բացառվել է:
Հնարավոր է, որ ձեր տան վնասը ավելի ուշ տեսանելի լինի: Եթե դուք հայտնել եք, որ տունը չի վնասվել, երբ դիմել եք FEMA-ին, բայց հետո պարզել եք, որ տունն այլևս բնակելի չէ, տեղեկացրեք FEMA-ին:
Որոշ դեպքերում Ձեր դիմումում պարզապես բացակայում է բնակության կամ ինքնության ապացույցը: Եթե FEMA-ն ի վիճակի չէ ստուգել ձեր հիմնական բնակության վայրը, դուք կարող եք տրամադրել կոմունալ վճարման անդորրագրեր, բանկային կամ վարկային քարտի քաղվածք, հեռախոսային անդորրագրեր, վճարման անդորրագրեր, վարորդական վկայական, պետության կողմից տրված նույնականացման քարտ կամ ընտրողների գրանցման քարտ, որը ցույց է տալիս վնասված բնակարանի հասցեն: FEMA-ն պետք է ստուգի ձեր ինքնությունը նաև վավեր Սոցիալական ապահովության համարի միջոցով: Ինքնությունը հաստատելու համար տրամադրեք FEMA-ին Ձեր Սոցիալական ապահովության քարտի պատճենը դաշնային կամ նահանգային անձը հաստատող փաստաթուղթի հետ միասին:
FEMA-ի բոլոր դիմումատուները բողոքարկման իրավունք ունեն
Դուք կարող եք բողոքարկել որոշումը կամ դրամաշնորհային գումարը՝ FEMA-ին ուղարկելով փաստաթղթեր, որոնք ցույց են տալիս ձեր իրավասությունը և լրացուցիչ աջակցության կարիքը: Որոշման վերաբերյալ FEMA-ի նամակները բացատրում են Ձեր անիրավասության պատճառները և փաստաթղթերի տեսակները, որոնք կարող են օգնել ձեզ բողոքարկել: Ձեր պահանջը հաստատող փաստաթղթերը կամ գնահատականները այն ամենն է, ինչ անհրաժեշտ է FEMA-ի որոշումը բողոքարկելու համար: Կարող եք նաև լրացնել Բողոքարկման հայտի ձևը, որը ներառված է որոշման վերաբերյալ FEMA-ի նամակում: Բողոքարկումները պետք է ներկայացվեն որոշման վերաբերյալ FEMA-ի նամակում նշված օրվանից սկսած 60 օրվա ընթացքում:
Բողոք ներկայացնելու համար՝
Բողոքարկման վերաբերյալ Ամերիկյան ժեստերի լեզվով տեսանյութի համար այցելեք՝ FEMA R9. Որոշման վերաբերյալ նամակներ և բողոքարկումներ (ASL PSA)
- Փաստաթղթերը վերբեռնեք ձեր Աղետների աջակցման ծառայության հաշվում՝ DisasterAssistance.gov:
- Էլեկտրոնային նամակ ուղարկեք՝ FEMA, P.O. Box 10055, Hyattsville, MD 20782-8055։
- Ֆաքս ուղարկեք 1-800-827-8112 համարին՝ նշելով FEMA – Անհատների և տնային տնտեսությունների ծրագիր։
- Այցելեք Աղետների վերականգնման կենտրոն (Disaster Recovery Center, DRC)։ Ձեզ ամենամոտ DRC-ն գտնելու համար այցելեք՝ fema.gov/drc:
Եթե հարցեր ունեք կամ անհրաժեշտություն կա խոսելու Ձեր անիրավասության կարգավիճակի վերաբերյալ, զանգահարեք FEMA-ի աջակցման թեժ գիծ՝ 800-621-3362 հեռախոսահամարով:
Կալիֆոռնիայի վերականգնման վերաբերյալ վերջին տեղեկությունների համար այցելեք fema.gov/disaster/4856: FEMA-ի Region 9-ին՝ @FEMARegion9 հետևեք X-ում կամ հետևեք FEMA-ին առցանց, X-ում՝ @FEMA կամ @FEMAEspanol, FEMA-ի ֆեյսբուքյան էջում կամ Espanol էջում կամ at FEMA-ի YouTube-յան ալիքում։ Պատրաստվածության վերաբերյալ տեղեկատվության համար հետևեք Ready Campaign-ին X-ում՝ @Ready.gov, Instagram-ում՝ @Ready.gov կամ Ready ֆեյսբուքյան էջում։
Կալիֆոռնիան հանձնառու է վերականգնման գործընթացում աջակցել Լոս Անջելեսի հրդեհային փոթորկից տուժած բնակիչներին: Աղետների վերականգնման ծրագրերի, կարևոր ժամկետների և օգնության դիմելու կարգի վերաբերյալ թարմ տեղեկատվության համար այցելեք CA.gov/LAFires ՝ ։