California Wildfires and Straight-line Winds

DR-4856-CA
California

Պատահարի ժամանակահատվածը.: Հուն 7, 2025 և շարունակել.

Հայտարարության ամսաթիվը.: Հուն 8, 2025

Աղետից հետո անձանց և ընտանիքներին տրամադրվող աջակցությունը:

alert - warning

Եթե դուք ունեք ապահովագրություն, ապա դուք պետք է անմիջապես հայց ներկայացնեք ձեր ապահովագրական ընկերությանը: FEMA -ի աջակցությունը չի կարող օգնել արդեն իսկ ձեր ապահովագրությամբ փոխհատուցված վնասների դիմաց: Առավել մանրամասն տեղեկություններ կարող եք ձեռք բերել աջակցության համար դիմելուց հետո ձեռնարկվող քայլերը բաժնում:

Դիմել Աղետից տուժվելու դեպքում աջակցությունը ստանալու համար

Դիմելու ամենաարագ եղանակը DisasterAssistance.gov. միջոցով է: Կարող եք դիմել նաև FEMA mobile app /բջջային հավելվածով/ կամ զանգահարելով FEMA Helpline/օգնության գիծ/-ին 800-621-3362 հեռախոսահամարով: Եթե դուք օգտվում եք վիդեո լսողական /ռելեյ/ ծառայությունից, վերնագրված հեռախոսակապի ծառայությունից կամ կապի այլ ծառայություններից, ապա խնդրում ենք տրամադրել FEMA-ին տվյալ ծառայության համար նշանակված հատուկ համարը:

Ստացեք անհապաղ օգնություն

Գտնել օգնության այլ ուղիներ այն կարիքների համար, որոնք FEMA -ն լիազորված չէ տրամադրել: Ստուգեք ձեր արտակարգ իրավիճակների տեղական կառավարման մարմինների հետ: FEMA -ի Օգնության գիծը (800-621-3362) հնարավոր է, որ կարողանա տրամադրել լրացուցիչ ուղեգրումներ: Եթե դուք օգտվում եք տեսալսողական /ռելեյ/ ծառայությունից, վերնագրված հեռախոսակապի ծառայությունից կամ կապի այլ ծառայություններից, խնդրում ենք տրամադրել FEMA-ին տվյալ ծառայության համար նախաստեսված հատուկ հեռախոսահամարը:

Ես դիմել եմ աջակցության համար: Հետո ի՞նչ պետք է անեմ:

Օգնություն ստանալու համար դիմում ներկայացնելուց հետո ձեր խնդրանքը վերանայվում է՝ պարզելու համար, թե արդյոք անհրաժեշտ է իրականացնել ստուգում աղետի արդյունքում ձեր տանը և անձնական գույքին հասցված վնասները ստուգելու համար: FEMA-ի աշխատակցիները և տեսուչները կարող են կապ հաստատել ձեզ հետ՝ քննարկելու համար, թե ինչ վնասներ եք կրել աղետից։

FEMA-ն կարող է նաև լրացուցիչ տեղեկություններ խնդրել ձեզանից, որպեսզի կարողանա հիմնավորել աջակցություն ստանալու համար ձեր իրավասությունը կամ կարողանա տրամադրել այնպիսի տեղեկություններ, որոնք վերբերում են ձեր դիմումի մեջ նշված կոնկրետ աղետների հետ կապված կարիքներին: Եթե անհրաժեշտ լինի, ապա դուք կստանաք նամակ FEMA -ից, որտեղ մատնանշված կլինեն բոլոր անհրաժեշտ տեղեկությունները:

Ստացեք առավելագույն տեղեկություններ ձեր ակնկալիքների մասին

Transitional Sheltering

FEMA’s Transitional Sheltering Assistance has been activated for survivors allowing for short-term, emergency sheltering options in participating hotels.

In order to receive sheltering assistance, start by applying for assistance. You must have a FEMA registration ID and approval from FEMA to participate. If FEMA has reached out to you about sheltering assistance, you can look up participating hotels.

Վերանայել FEMA-ի որոշումը

Երբ FEMA-ն վերանայում է ձեր դիմումը, ստուգման արդյունքները և/կամ ներկայացված փաստաթղթերը, դուք այնուհետև ստանում եք նամակ, որտեղ բացատրվում է հետևյալը.

  • արդյոք Ձեզ հաստատել են աջակցություն ստանալու համար;
  • որքան աջակցություն եք դուք ստանալու;
  • ինչպես պետք է օգտագործվի այդ աջակցությունը;
  • ինչպես բողոքարկել FEMA-ի որոշումը, եթե դուք համաձայն չեք դրա հետ:

Նամակը կուղարկվի ձեզ էլեկտրոնային փոստով կամ սովորական փոստով՝ հիմնվելով այն բանի վրա, թե որ տարբերակն եք ընտրել ձեր դիմումը լրացնելիս:

Հաճախակի բարձրացվող հարցեր և ասեկոսեներ

Ստացեք հաճախակի բարձրացվող հարցերի պատասխանները արտակարգ իրավիճակների դեպքում ապաստարանների ապահովման, աղետից տուժածներին աջակցություն տրամադրելու, ջրհեղեղների դիմաց ապահովագրության և լրացուցիչ այլ հարցերի վերաբերյալ: Տեղեկացվեք աղետներին առնչվող տարածված ասեկոսեների մասին և այն փաստերի մասին, որոնք անհրաժեշտ են ձեր ապաքինումը արագ սկսելու համար: Ձեռք բերեք տեղեկություններ աղետների խարդախությունները բացահայտելու և դրա վերաբերյալ հաղորդումներ տալու եղանակների մասին:

Գտեք բնակարանային հարցերով խորհրդատու

ԱՄՆ-ի բնակարանային և քաղաքային զարգացման նախարարությունը (HUD) աջակցություն է ցուցաբերում բնակարանային խորհրդատվության գործակալությունների (HCAs) և հավաստագրված խորհրդատուների համազգային ցանցին: HUD-ի մասնակից HCA-ները հաստատվում են և վերապատրաստվում են ներկա և ապագա տանտերերին և վարձակալներին գործիքակազմ տրամադրելու համար, որպեսզի նրանք կարողանան պատասխանատու ընտրություն կատարեն իրենց բնակարանային կարիքները բավարարելու համար՝ հաշվի առնելով իրենց ֆինանսական վիճակը:

Բազմալեզու ռեսուրսները

Դուք կարող եք տարբեր լեզուներով գտնել անվտանգության կարևոր հաղորդագրություններով սոցիալական մեդիայի գրաֆիկան, այդ թվում անգլերեն, չինարեն, իսպաներեն և վիետնամերեն:

Մենք նաեւ ունենք տեսանյութեր ամերիկյան ժեստերի լեզվով (ASL) այնպիսի թեմաների վերաբերյալ, ինչպես օրինակ.

Տեղական ռեսուրսները

Տեղական լուրերը և լրատվամիջոցները

Այցելեք Լուրերը և լրատվամիջոցները էջը իրադարձությունների, փաստագրական տեղեկանքների, մամուլի հրապարակումների և այլ մուլտիմեդիա ռեսուրսների համար:

Local Resources Custom Text

Ինչ ենք անում

FEMA-ն և մեր դաշնային գործընկերները տեղում սերտորեն համագործակցում են պետական և տեղական պաշտոնյաների հետ՝ օգնելու արձագանքման և վաղ վերականգնման ջանքերին: 

Աղետների վերականգնման կենտրոններն այժմ բաց են վերապրածներին դիմելու գործընթացում անձամբ օգնելու համար: Մոտակա DRC-ն գտնելու համար գրեք «DRC» ձեր փոստային կոդի հետ միասին 43362 համարին: 

Ինչ կարող եք անել

Los Angeles շրջանից կրակի հետևանքով տուժած քաղաքացիները նախ պետք է կապ հաստատեն իրենց ապահովագրական ընկերության հետ, ապա դիմեն աղետի օգնության։

Շարունակեք ուշադիր հետևել պետական և տեղական պաշտոնյաների ցուցումներին, քանի որ անտառային հրդեհների արձագանքման ջանքերը շարունակվում են:

Աջակցման կետեր

Հայկական պետական և շահույթ չհետապնդող ապաստանները բաց են, և գործընկերներ, ինչպիսիք են Ամերիկայի Կարմիր Խաչը և ուրիշներ, ապահովում են անվտանգ բնակավայր, սնունդ և հոգեկան աջակցություն մարդկանց համար։ Ապաստարան գտնելու համար ուղարկեք SHELTER և ձեր ZIP կոդը 43362 հեռախոսահամարին, այցելեք redcross.org/shelter կամ զանգահարեք 1-800-RED-CROSS (1-800-733-2767)։

Ընտանեկան միավորում

Եթե դուք օգնություն եք պահանջում սիրելիների հետ կապ հաստատելու համար, ովքեր կորել են բռնկված հրդեհներից հետո։

  • Այցելեք Կարմիր Խաչի կայք։
  • Զանգահարեք 800-733-2767 և տվեք հնարավորինս շատ մանրամասներ, որպեսզի օպերատորները կարողանան գտնել ձեր սիրելիներին։

Հոգատար եղեք խաբեություններից և խարդախություններից։

Աղետից հետո, խարդախները հաճախ փորձում են շահագործել աղետի զոհերին։ Visit Disaster Fraud for tips to protect your identity and stay informed։ Եթե կարծում եք, որ խաբեության զոհ եք դարձել, անմիջապես զեկուցեք այդ մասին՝ StopFEMAFraud@fema.dhs.gov, կամ զանգեք 1-866-223-0814, կամ ուղարկեք ֆաքս 202-212-4926։

Մնացեք կապի մեջ FEMA-ի հետ

Դիմելուց հետո տեղեկացրեք մեզ, եթե որևէ բան փոխվի: Դուք ցանկացած պահի կարող եք թարմացումներ կատարել DisasterAssistance.gov-ի ձեր առցանց հաշվում՝ հետևյալի համար. 

  • թարմացրեք ձեր անձնական տվյալները փամոմաները
  • վերանայել աղետների աջակցության ձեր դիմումը
  • տես նամակներ, որոնք FEMA-ն ուղարկում է ձեզ
  • Ստանալ մանրամասներ կամ փոխանցել լրացուցիչ փաստաթղթեր, որոնք FEMA-ին կարող են անհրաժեշտ լինել Ձեր դիմումը կամ բողոքը մշակելու համար։

Կարող եք նաև զանգահարել FEMA-ի օգնության գիծ՝ 1-800-621-3362 կամ այցելել Աղետների վերականգնման կենտրոն՝ անձնական օգնության համար։

Դիմումի կարգավիճակ

Դուք կարող եք ստուգել ձեր կարգավիճակը DisasterAssistance.gov կայքում և անհրաժեշտության դեպքում վերբեռնել թարմացված տեղեկություններ։ 

Եթե ձեր դիմումի կարգավիճակն ասում է, «Մերժված է», դա կարող է լինել տարբեր պատճառներով։ Համացանցում ստուգեք ձեր որոշման նամակը, որը կբացատրի, թե ինչու եք չհաստատված։ Շատ անգամներ մենք պարզապես կարիք ունենք որոշ հավելյալ տեղեկությունների, կամ գուցե անհրաժեշտ լինի ուղղել տեղեկությունները։ 

Տեղական տեղեկատվական ռեսուրսները

Արտահանումների, ապաստարանների, ճանապարհների փակման, հրդեհի կարգավիճակի և այլնի մասին վերջին տեղեկություններին կարող եք ծանոթանալ ստորև.

Վերանայել անվտանգության խորհուրդները  Ready.gov էջում

Հոգեկան առողջության մասին ռեսուրսները աղետից փրկվածների համար

Օգտագործեք Թմրանյութերի չարաշահման և հոգեկան առողջության ծառայությունների ադմինիստրացիայի (SAMHSA) կողմից տրամադրված այս ռեսուրսները

988 Ճգնաժամային թեժգիծ

Երբեմն օգնությունը չի կարող սպասել: Եթե դուք կամ ձեր ծանոթներից որևէ մեկը վտանգի մեջ եք կամ ունեք բժշկական շտապ օգնությայն կարիք, ուրեմն զանգահարեք 911 կամ գնացեք ձեր ամենամոտ շտապօգնության կենտրոնը:  Եթե դուք կամ ձեր ծանոթներից որևէ մեկը պայքարում է կամ գտնվում եք ճգնաժամային իրավիճակներում, ապա այստեղ դուք կկարողանաք օգնություն ստանալ։  Զանգահարեք 988 Ճգնաժամային թեժգիծ ՝ զանգահարելով/հաղորդագրություններ գրելով 988 համարին  կամ զրուցելով 988lifeline.org -ով: Դուք կկարողանաք խոսել ճգնաժամային խորհրդատուի հետ օրվա կամ գիշերվա ցանկացած պահին: 

Աղետի գոտու թեժգիծ

Օգնության թեժգիծը բաց է բոլոր նրանց համար, ովքեր տառապում են աղետների հետ կապված հոգեկան ցավից։ Սա վերաբերում է  աղետներից փրկվածներին, զոհվածների հարազատներին, առաջին արձագանքողներին, փրկարարական, ապաքինման և աջակցող աշխատանքներ իրականացնող աշխատողներին, հոգևորականներին, ծնողներին և խնամակալներին: Կարող եք զանգահարել ինքներդ ձեզ համար կամ մեկ ուրիշի անունից։

Դուք կարող եք զանգահարել անվճար, բազմալեզու Disaster Distress Helpline/Աղետներից հոգեպես տուժածների թեժգիծ/ գաղտնի խորհրդատվության, ուղեգրումների և այլ աջակցության համար, օրական 24 ժամ, շաբաթական յոթ օր: Զանգահարեք կամ հաղորդագրություն ուղարկեք 1-800-985-5990 համարին: Իսպանախոսները պետք է սեղմեն «2»: Խուլ եւ դժվար լսելի ASL զանգահարողները կարող են ուղղակիորեն կապ հաստատել ամերիկյան ժեստերի լեզվի գործակալի հետ ASL Now-ի  միջոցով կամ զանգահարելով 1-800-985-5990 ձեր վիդեոֆոնից:

Ինչպես օգնել

Կամավորական և բարեգործական աշխատանք

Աղետից հետո ապաքինման համար կարող է պահանջվել երկար տարիներ: Կան բազմաթիվ միջոցներ, որոնք կօգնեն այս հարցում, ինչպես օրինակ, կանխիկ գումարների, անհրաժեշտ իրերի կամ ձեր ժամանակի նվիրաբերումը: Առավելապես տեղեկացեք այն մասին, թե ինչպես կարելի է օգնել կարիքի մեջ գտվող անձանց:

Խուսափեք ինքնակամ կերպով աղետի տարածքներր գնալուց: Տուժված տարածքներում գտնվող Վստահելի կազմակերպությունները գիտեն, թե կամավորների համար որտեղ կարիք կա։ Աշխատեք կայացած կազմակերպության հետ, որպեսզի համոզվեք, որ ունեք արձագանքելու համար անհրաժեշտ համապատասխան անվտանգությունը, վերապատրաստվածությունը և հմտությունները:

FEMA-ի կամավորականների գործակալության ներկայացուցիչները (VALs) կապեր են ստեղծում և համակարգում են իրենց ջանքերը աղետների ժամանակ ակտիվ գործունեություն ծավալող կամավորական, եկեղեցական և համայնքային կազմակերպությունների հետ:

FEMA-ի հետ գործունեություն իրականացնելը

Եթե Դուք հետաքրքրված եք աղետից տուժածներին օգնություն ցույց տալու համար վճարովի ծառայություններ և ապրանքներ տրամադրելով, ապա կարող եք սկսել այցելելով FEMA-ի հետ գործունեություն իրականացնել էջը:

Եթե դուք ունեք աղբահեռացման բիզնես և ցանկանում եք աշխատել տուժած տարածքներում մաքրման աշխատանքների իրականացման ոլորտում, ապա խնդրում ենք դիմել տուժած տարածքներում գտնվող տեղական կառավարման մարմիններին՝ ձեր ծառայություններն առաջարկելու նպատակով:

Ֆինանսավորման պարտավորություննները

Անհատական աջակցություն Գումարը
Լիարժեք բնակարանային աջակցություն (HA) – Հաստատագրված Դոլարային գումարով $13,591,256.82
Այլ ընդհանրական կարիքների հարցում աջակցություն (ONA) – Հաստատագրված Դոլարային գումարով $58,476,896.78
Լիարժեք Անհատական և Ընտանեկան Ծրագիր՝ Դոլարով հաստատագրված $72,068,153.60
Անհատական աջակցության համար ներկայացված դիմումների հաստատումը 28500

Աղետների վերականգնման կենտրոնների (DRC) ցանկ

Աղետների վերականգնման կենտրոնները աղետից փրկվածներին տեղեկություններ են տրամադրում FEMA-ից և ԱՄՆ-ի Փոքր բիզնեսի ադմինիստրացիայից: Աղետից փրկվածները կարող են օգնություն ստանալ՝ դիմելով դաշնային օգնության, տեղեկանալով առկա օգնության տեսակների մասին, տեղեկանալով բողոքների ընթացքի մասին և ստանալ դիմումների վերաբերյալ թարմ տեղեկություններ:

Altadena

Հասցեն

540 W Woodbury Rd
Altadena, California 91001
Los Angeles
Get Directions

DRC-ի ժամերը

Երկուշաբթի:9:00 AM - 7:00 PM
Երեքշաբթի:9:00 AM - 7:00 PM
Չորեքշաբթի:9:00 AM - 7:00 PM
Հինգշաբթի :9:00 AM - 7:00 PM
Ուրբաթ:9:00 AM - 7:00 PM
Շաբաթ:9:00 AM - 7:00 PM
Կիրակի :9:00 AM - 7:00 PM

UCLA Research Park

Հասցեն

10850 W Pico Blvd
Los Angeles, California 90064
Los Angeles
Get Directions

DRC-ի ժամերը

Երկուշաբթի:9:00 AM - 7:00 PM
Երեքշաբթի:9:00 AM - 7:00 PM
Չորեքշաբթի:9:00 AM - 7:00 PM
Հինգշաբթի :9:00 AM - 7:00 PM
Ուրբաթ:9:00 AM - 7:00 PM
Շաբաթ:9:00 AM - 7:00 PM
Կիրակի :9:00 AM - 7:00 PM
Վերջին անգամ թարմացվել է