Դրամաշնորհներ
Ցեղակրոն ազգեր
Ռեսուրսներ
Պատրաստվեք վայրի հրդեհներին
Վայրի հրդեհների կանխարգելման և կառավարման գործընթացը բազմաթիվ գործակալությունների կողմից ձեռնակվող ջանքեր է պահանջում: Դաշնային գործակալությունների միջոցով ՖԵՄԱ-ն համակարգում է նահանգային, տեղական, ցեղակրոնային և տարածքային գործընկերների համատեղ օգնությունը ամբողջ երկրի տարածքում վայրի հրդեհների դեմ պայքարի ուղղությամբ:
ՖԵՄԱ-ի միջոցով, հակահրդեհային կառավարման աջակցությունը հասանելի է նահանգային, տեղական, ցեղակրոնային և տարածքային կառավարման մարմիններին: Այս աջակցության շնորհիվ հնարավորություն է տրվում մեղմացնել, կառավարել և վերահսկել հրդեհները:
Ֆեդերալ աջակցությունը ներառում է անձնակազմ, ակտիվներ, տեխնիկական աջակցություն և ֆինանսական ներդրումներ, որոնք օգնում են համայնքներին մեղմացնել և արձագանքել վայրի հրդեհներին: Այլ դաշնային գործակալությունները նույնպես ամբողջ տարին աշխատում են, որպեսզի կանխարգելեն և պաշտպանեն վայրի հրդեհների դեմ: Մենք շարունակում ենք մեր պարտավորվածությունը սահմանափակ կարիքներով և խոցելի բնակչության այլ խավերին լավագույն ծառայություններով ապահովելու հարցում:
Ընթացիկ գործողությունները: Կալիֆորնիայի վայրի հրդեհների դեմ հակահրդեհային արձագանքը
FEMA- ն շարունակում է համակարգել իր աշխատանքները դաշնային, նահանգային և տեղական արձագանքողների հետ, որպեսզի աջակցեն հրշեջման աշխատանքներին և օգնություն տրամադրեն ողջ մնացածներին։
- Վայրի անտառային հրդեհներից տուժած Լոս Անջելես մարզի բնակիչները նախ պետք է զանգահարեն իրենց ապահովագրական ընկերությանը, իսկ հետո դիմեն աղետի աջակցության համար:
- Թարմ տեղեկությունները և ռեսուրսները հասանելի են FEMA-ի California Wildfires/Կալիֆորնիայի անտառային հրդեհները/ էջում:
Շարունակեք հետևել տեղական մարմինների կողմից տրամադրվող լուրերին:
- L.A. Works
- Local air quality on AirNow.gov/տեղական օդի որակը/
Դիմել աջակցության համար
Դրամաշնորհներ
Մեղմացուցիչ տարբերակները
Ազգաբնակչության առջև ծառացած կլիմայի փոփոխության աճող ճգնաժամի հետ մեկտեղ, ՖԵՄԱ-ի «Վտանգների մեղմացման դրամաշնորհային ծրագիրը» (HMGP) և «Կայուն ենթակառուցվածքների և համայնքների կառուցում» (BRIC) ծրագիրը ֆինանսավորում են տրամադրում նահանգներին, ցեղերին և տարածքներին օգնելու համար ներդրումներ կատարելու այնպիսի միջոցառուների ձեռնարկման հարցում, որոնք նվազեցնում են աղետների ծանր հետևանքները և ստեղծում են ավելի անվտանգ և դիմակայուն համայնքներ:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք ծանոթանալ, թե ինչ է նշանակում վտանգների մեղմացումը և ինչպես կարող են օգնել FEMA-ի դրամաշնորհները:
Հակահրդեհային Կառավարման Աջակցության Դրամաշնորհներ /ՀԿԱԴ/
Ստացեք լրացուցիչ տեղեկություններ այն մասին, թե ինչպես է FEMA -ն տրամադրում դաշնային աջակցություն FMAG /ՀԿԱԴ/-ի ծրագրի միջոցով:
FMAG /ՀԿԱԴ/-ի լիազորությամբ նաև ֆինանսավորում է տրամադրվում իրավասու նահանգներին և տարածքներին՝ «Վտանգների մեղմացման դրամաշնորհային ծրագրի» (HMGP) հետհրդեհային ծրագրի միջոցով, որը կարող է օգնել մեղմացնելու վայրի հրդեհների և դրանց հետ կապված վտանգները՝ ֆինանսավորելով համապատասխան հակահրդեհային այնպիսի նախագծեր, ինչպիսիք են պաշտպանական տարածքների միջոցառումները, հրկիզակայուն շինարարությունը և վտանգավոր վառելիքատեսակների նվազեցումը:
Աջակցության տարբերակներ ցեղակրոն ազգերի համար
Ցեղակրոն ազգերը, որոնք ունեն իրավասու ծախսեր, կարող են օգտվել FEMA -ի Հակահրդեհային կառավարման աջակցության ֆինանսավորումից՝ ներքոհիշյալ երեք տարբերակներից մեկի միջոցով.
- Ցեղակրոն ազգը FEMA-ից խնդրում է աղետի մասին հայտարարագիր: Ցեղակրոն ազգերը չեն կարող անմիջականորեն FEMA -ից խնդրել իրենց սեփական FMAG /ՀԿԱԴ/--ը: Այնուհանդերձ, ցեղակրոն ազգերը կարող են խնդրել իրենց սեփական արտակարգ իրավիճակների մասին հայտարարագիրը կամ խոշոր աղետի մասին հայտարարագիրը անմիջապես FEMA-ից, որպեսզի օգնեն կառավարել և վերահսկել հրդեհները։
- Ցեղակրոն ազգը դառնում է անմիջական շահառու գոյություն ունեցող նահանգային FMAG /ՀԿԱԴ/-ի միջոցով: Ցեղակրոն ազգը, որի հողերը կամ սեփականությունը ներառված է նահանգային FMAG /ՀԿԱԴ/-ի հայցի մեջ, կարող է օգտագործել նահանգային FMAG /ՀԿԱԴ/-ի համարը, որպեսզի ուղղակիորեն աշխատի FEMA-ի հետ՝ աջակցությունը կառավարելու համար: Նահանգը չի կարող ներգրավվել ցեղակրոն ազգի անունից FMAG /ՀԿԱԴ/-ի կառավարման հարցում: Ցեղակրոն ազգը FEMA -ի համակարգման իր ներկայացուցչի հետ համաձայնեցնելով, կարող է քննարկել իր տարբերակները FMAG /ՀԿԱԴ/-ի կամ ցեղակրոն ազգերի աղետների մասին հայտարարագրի համաձայն:
- Ցեղակրոն ազգը դառնում է ենթաշահառու գոյություն ունեցող նահանգային FMAG/ՀԿԱԴ/-ի շրջանակներում: Ցեղակրոն ազգերը կարող են համագործակցել իրենց նահանգային արտակարգ իրավիճակների կառավարման գրասենյակների հետ, որպեսզի ներառվեն նահանգի FMAG/ՀԿԱԴ/-ի հայցում և դառնան նահանգային ենթաշահառու:
Ցեղակրոն ազգերի աղետների վերաբերյալ հայտարարագրերի մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք FEMA-ի Ցեղակրոն ազգերի աղետների մասին հայտարարագրերի վեբկայքը և FEMA-ի Ցեղակրոն ազգերի հարցերով զբաղվող կենտրոնական կայքը /FEMA Tribal Affairs Hub. Affairs Hub/: FMAG-ի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար, այլցելեք FEMA-ի Fire Management Assistance Grants Program & Policy Guide /Հակահրդեհային կառավարման աջակցության դրամաշնորհների ծրագիրը և քաղաքականության ուղեցույցը:
Ռեսուրսներ
Ակտիվ վայրի հրդեհներին դիմակայող նահանգների համար առկա ռեսուրսների վերաբերյալ կոնկրետ տեղեկություններ ստանալու համար տես ստորև:
Դաշնային ռեսուրսները
National Interagency Fire Center (@FSNIFC) /Ազգային միջգերատեսչական հրշեջ կենտրոն/ անտառային հակահրդեհային ազգային աջակցության կենտրոնն է:
ԱՄՆ-ի U.S. Department of Interior (@Interior) /Ներքին գործերի նախարարությունը/ վճարում է այն մարդկանց և սարքավորումների համար, որոնք անհրաժեշտ են Office of Wildland Fire suppression program /Անտառային հրդեհների վերահսկման ծրագրի իրականացման գրասենյակի/ կողմից հակահրդեհային հսկողություն իրականացնելու համար: Բացի այդ, ամեն տարի,ավելի քան 350 000 հեկտար սպասարկվող տարածքի վրա, U.S. Fish and Wildlife Service (@USFWS) fire management program/ ԱՄՆ Ձկների և Անտառային կենդանիների ծառայությունների հակահրդեհային կառավարման ծրագրի միջոցավ, իրականացնում է այրվածքների բացահայտման աշխատանքներ:
ԱՄՆ Հրշեջ ադմինիստրացիայի անտառային հրդեհների և անտառային միջանկյալ քաղաքային կառույցը /U.S. Fire Administration's Wildfire and the Wildland Urban Interface /-ը առա առաջարկում է ուսուցողական նյութեր, վտանգների մեղմացման դրամաշնորհների մասին տեղեկություններ և տեխնոլոգիական ռեսուրսներ:
ԱՄՆ -ի Գյուղատնտեսության նախարարության անտառային ծառայության հրշեջները /U.S. Department of Agriculture Forest Service firefighters (@forestservice)/ ամեն տարի արձագանքում են զգալի թվով անտառային հրդեհների:
ԱՄՆ-ի Հրշեջ ադիմինիստրացիայի ազգային հակահրդեհային ակադեմիան/U.S. Fire Administration National Fire Academy (@USfire)/ առաջարկում է անվճար վերապատրաստման և կրթական ծրագրեր՝ աջակցելու համար մասնագիտական և կամավոր հրշեջ վարչություններին և արտակարգ իրավիճակների ծառայության կազմակերպություններին հրդեհների և այլ վտանգների դեմ նախապատրաստվելու, կանխարգելելու և արձագանքելու համար:
Սոցիալական լրատվություն միջոցներ և լրացուցիչ ռեսուրսներ
X
Այլ դաշնային գործընկերներ
Ոչ-դաշնային գործընկերներ
Պատրաստվեք վայրի հրդեհներին
Մինչ վայրի հրդեհները կվնասեն ձեր տունը և համայնքը դուք կարող եք ձեռնարկել մի քանի գործողություններ:
Անտառային հրդեհների հակահրդեհային անվտանգության և կանխարգելման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կարող եք ձեռք բերել Ready.gov Wildfires կայքէջում:
- Ունեցեք ահազանգեր ստանալու մի քանի տարբերակներ: Ներբեռնեք FEMA հավելվածը և ստացեք իրական ժամկետում ահազանգեր Ազգային եղանակային ծառայությունից՝ առնվազն երկրի հինգ տարածքներից:
- Կազմել Շտապ օգնության ծրագիր: Տեղեկացեք ձեր տեղահանման երրթուղիների մասին: Վարժանքներ կատարեք ձեր ընտանիքի անդամների, ընտանի կենդանիների հետ և պարզեք, թե ուր եք գնալու:
- Վերանայեք կարևոր փաստաթղթերը: Համոզվեք, որ ձեր բոլոր ապահովագրական և անձնական փաստաթղթերը, օրինակ ID /նույնականացման քարտը/ ժամկետանց չեն:
- Ամրապնդեք ձեր տունը: Օգտագործեք հրկիզակայուն նյութեր ձեր տունը կառուցելու, վերանորոգելու կամ նորոգումներ կատարելու համար: Ստեղծեք հրկիզակայուն գոտի, որը զերծ է տերևներից, բեկորներից կամ բոցավառվող նյութերից, հնարավորության դեպքում ձեր տնից առնվազն 30 մետր հեռավորության վրա: