Լոս Անջելեսի շրջանի անտառային հրդեհներից փրկվածները կարող են իրավասու լինել աղետից օգնություն ստանալու համար FEMA-ի Անհատների և տնային տնտեսությունների ծրագրի (IHP) շրջանակներում: FEMA-ի աղետների հետ կապված օգնությունը նախատեսված է բավարարելու ձեր ընտանիքի հիմնական կարիքները աղետի հետևանքով ուղղակիորեն առաջացած չապահովագրված կամ թերապահովագրված վնասների համար՝ անկախ նրանից, թե որքան մեծ է: Խոշոր ծախսերը կարող են ներառել՝
Կառուցվածքային տների վերանորոգում
FEMA-ն կարող է տների վերանորոգման օգնություն տրամադրել տան սեփականատերերին՝ հրդեհներից վնասված ձեր տան կառուցվածքային մասերը վերանորոգելու համար: Սա ներառում է պատուհաններ, դռներ, հատակներ, պատեր, առաստաղներ, պահարաններ, ջեռուցման, օդափոխության և օդորակման համակարգ, առանց ընդմիջման տարածք (HVAC), կոմունալ ծառայություններ (էլեկտրական, սանտեխնիկական և գազի համակարգեր) և մուտքի ուղիները:
Հորեր, վառարաններ և սեպտիկ համակարգեր
FEMA-ն կարող է տրամադրել տների վերանորոգման օգնություն կամ փոխհատուցում լիցենզավորված տեխնիկի մասնագիտական գնահատման ծախսերի համար՝ կապված հորերի, վառարանների և սեպտիկ համակարգերի վերանորոգման կամ փոխարինման հետ: FEMA-ն կարող է նաև փոխհատուցել բնական աղետի հետևանքով վնասված կամ ավերված ձեր վառարանը, մասնավոր ջրհորը և սեպտիկ համակարգը վերանորոգելու կամ փոխարինելու իրական արժեքը:
Մասնավոր սեփականություն հանդիսացող ճանապարհներ, կամուրջներ, նավահանգիստներ
FEMA-ն կարող է օգնություն տրամադրել մասնավոր սեփականություն հանդիսացող ճանապարհներին, կամուրջներին կամ նավահանգիստներին հրդեհից առաջացած վնասը վերականգնելու համար, եթե աղետից վնասվել է ձեր տան միակ մուտքը:
Տրանսպորտային միջոցներ և փոխադրում
FEMA-ն կարող է այլ կարիքների համար օգնություն տրամադրել՝ օգնելու ձեզ վերանորոգել կամ փոխարինել մասնավոր սեփականություն հանդիսացող մեքենան, որը վնասվել է աղետից, եթե դուք չունեք այլ մեքենա, որը կարող եք օգտագործել:
FEMA-ին դիմելու համար՝
- Միացեք առցանց DisasterAssistance.gov (ամենաարագ տարբերակ);
- Օգտագործեք FEMA-ի հավելվածը (հասանելի է Apple App Store-ում կամ Google Play-ում),
- Զանգահարեք FEMA-ի Աջակցման թեժ գիծ 800-621-3362 հեռախոսահամարով: Եթե դուք օգտվում եք ռետրանսլյացիոն ծառայությունից, ինչպիսին է Տեսատրանսլայցիոն ծառայությունը (VRS), ենթագրային հեռախոսը կամ այլ ծառայություն, FEMA-ին տրամադրեք տվյալ ծառայության ձեր համարը:
- Այցելեք Աղետների վերականգնման կենտրոն: Հասցեների համար՝ DRCLocator
Աղետների վերականգնման կենտրոնները ֆիզիկապես հասանելի են հաշմանդամություն ունեցող անձանց և հասանելիություն ու ֆունկցիոնալ կարիքներ ունեցող անձանց համար: Նրանք հագեցած են օժանդակ տեխնոլոգիաներով և այլ ռեսուրսներով՝ ապահովելու որպեսզի բոլոր դիմումատուները կարանան օգտվել ռեսուրսներից:
FEMA-ի տեսանյութերը և Կալիֆոռնիայի անտառային հրդեհների վերաբերյալ հանրային ծառայությունների հայտարարությունները հասանելի են հանրային օգտագործման համար, և դրանք կարելի է գտնել առցանց: