Դաշնային աջակցությանը դիմելու համար մնացել է մեկ շաբաթ։

Release Date Release Number
NR-017
Release Date:
Մարտ 3, 2025

ԼՈՍԱՆՋԵԼԵՍ Միայն մեկ շաբաթ է մնացել, որպեսզի Լոս Անջելեսի շրջանի հունվարյան անտառային հրդեհներից տուժած տների սեփականատերերը, վարձակալները և ձեռնարկությունները դիմեն դաշնային աղետների աջակցության համար: Երկուշաբթի՝ մարտի 10-ը վերջնաժամկետն է դիմելու և՛  FEMA-ի  աղետների աջակցությանը, և ԱՄՆ Փոքր բիզնեսի վարչակազմի  (SBA) ցածր տոկոսադրույքով վարկ ստանալու համար:

Դիմել FEMA-ի անհատական աջակցությանը 

  • Առցանց՝DisasterAssistance.gov(ավելի արագ տարբերակ)
  • FEMA հավելված՝ հասանելի է Apple App Store-ում կամ Google Play-ում
  • Դիմել FEMA-ի աջակցման թեժգիծ 800-621-3362. հեռախոսահամարով Եթե դուք օգտագործում եք ռելեային ծառայություն, տվեք FEMA-ին ձեր համարը այդ ծառայության համար: Օգնության գծի օպերատորները խոսում են բազմաթիվ լեզուներով. սեղմեք 2 իսպաներենի համար կամ սեղմեք 3 թարգմանչի համար, ով խոսում է ձեր լեզվով: Հեռախոսածերը բաց են առավոտյան 4-ից մինչև երեկոյան 22-ը: Պ.Տ. շաբաթը յոթ օր:
  • Այցելելով Աղետների վերականգնման կենտրոն (Disaster Recovery Center, DRC)։ Ձեր մոտ գտնվող DRC-ն գտնելու համար այցելեք DRC Locator:

Աղետների վերականգնման կենտրոնները ֆիզիկապես հասանելի են հաշմանդամություն ունեցող անձանց և հասանելիություն ու ֆունկցիոնալ կարիքներ ունեցող անձանց համար: Նրանք հագեցած են օժանդակ տեխնոլոգիաներով և այլ ռեսուրսներով՝ ապահովելու որպեսզի բոլոր դիմումատուները կարանան օգտվել ռեսուրսներից:

Դիմելու վերաբերյալ Ամերիկյան ժեստերի լեզվով տեսանյութի համար այցելեք FEMA Accessible․ FEMA-ի Աղետների աջակցման համար գրանցվելու երեք եղանակ .

Դիմեք SBA-ի ցածր տոկոսադրույքով վարկի համար։

  • Առցանց sba.gov/disaster  կայքում:
  • Զանգահարելով SBA-ի Հաճախորդների սպասարկման կենտրոնի թեժ գիծ 800-659-2955 .հեռախոսահամարով: Մարդիկ, ովքեր խուլ են, լսողություն չունեն կամ խոսքի խանգարում ունեն, կարող են հավաքել  711 ՝ ռելեի ծառայություններից օգտվելու համար:
  • Էլեկտրոնային նամակ ուղարկելով DisasterCustomerService@sba.gov էլեկտրոնային հասցեին։
  • Բիզնեսի վերականգնման կենտրոնում, որտեղ կարող եք ներկայացնել լրացված դիմումը  կամ SBA-ի ներկայացուցիչները կարող են օգնել ձեզ դիմում ներկայացնել: Ձեր մոտակայքում BRC գտնելու համար այցելեք Appointment.sba.gov կայք։
  • Աղետների վարկերի համար դիմումները կարող են ներկայացվել առցանց՝ օգտագործելով MySBA վարկային պորտալը՝ https://lending.sba.gov կամ հայտարարված այլ տեղական վայրերում:

Կալիֆոռնիայի վերականգնման վերաբերյալ վերջին տեղեկությունների համար այցելեք fema.gov/disaster/4856: Հետևեք FEMA-ի Region 9-ին @FEMARegion9  X-ում կամ հետևեք FEMA-ին առցանց X-ում՝ @FEMA կամ @FEMAEspanolFEMA-ի ֆեյսբուքյան էջում կամ Espanol էջում և FEMA-ի YouTube-յան ալիքում. Պատրաստվածության վերաբերյալ տեղեկատվության համար հետևեք Ready Campaign-ին X-ում՝ @Ready.gov, Instagram-ում՝ @Ready.gov կամ Ready ֆեյսբուքյան էջում.

Կալիֆոռնիան հանձնառու է վերականգնման գործընթացում աջակցել Լոս Անջելեսի հրդեհային փոթորկից տուժած բնակիչներին: Աղետների վերականգնման ծրագրերի, կարևոր ժամկետների և օգնության դիմելու կարգի վերաբերյալ թարմ տեղեկատվության համար այցելեք CA.gov/LAFires ՝ ։

Tags:
Վերջին անգամ թարմացվել է