FEMA Աջակցություն աղետից առաջ անօթևան կամ ոչ ավանդական կացարաններում բնակվողներին

Release Number:
FS 005
Release Date:
Հունվար 23, 2025

FEMA Աջակցությունը հասանելի է աղետից փրկվածներին, ովքեր աղետից առաջ անօթևան էին կամ բնակվում էին ոչ ավանդական կացարաններում, ինչպես օրինակ՝ վրաններում կամ ծածկ ապահովող, սակայն բնակարանային կառույց չհանդիսացող վայրերում։

Հասանելի աջակցություն

FEMA-ն կարող է տրամադրել որոշ այլ տեսակի աջակցություն դիմորդներին, որոնք աղետից առաջ անօթևան են եղել կամ ոչ ավանդական կացարաններում են բնակվել։ Այդ աջակցությունը կարող է ներառել՝

Աջակցության տեսակ՝Ինչ է այն ներառում՝
Բժշկական և ատամնաբուժական աջակցություն

Կորած դեղերի ապահովում Բշկական/ատամնաբուժական սարքավորումների հարցով աջակցություն

Աղետի հետևանքով կրած վիրավորումների բուժում Կենդանիների վնասվածքի կամ կորստի սպասարկում

Փոխադրման աջակցությունԱղետի հետևանքով ավտոմեքենայի վնասի հետ կապված աջակցություն
Աջակցություն հուղարկավորությանըԱջակցություն աղետի հետևանքով առաջացած հուղարկավորությանը
Երեխաների խնամքի աջակցությունԱջակցություն երեխայի խնամքի ավելացած ծախսերի հարցերում

FEMA-ն չի տրամադրում ուղղակի բնակարանային օգնություն, տների վերանորոգման օգնություն, տների փոխարինման օգնություն կամ շարունակական ժամանակավոր վարձակալության օգնություն այն դիմորդներին, ովքեր մինչ աղետը անօթևան են եղել կամ ոչ ավանդական կացարաններում են բնակվել:

Լրացուցիչ աջակցություն ոչ ավանդական կացարաններում բնակվողներն

Բացի վերը նշված աղյուսակում թվարկված աջակցությունից, ոչ ավանդական կացարաններում բնակվող դիմորդները կարող են նաև իրավասու լինել․

 

Աջակցության տեսակԻնչ է այն ներառում՝
Անձնական գույքի հարցով աջակցությունԱղետի հետևանքով վնասված կամ կորած անկողնային պարագաներ, կահույք, տեխնիկա և հագուստ
Օգնություն տեղափոխման հարցումԿարճաժամկետ կացարանի ապահովում
Լուրջ կարիքների մասով աջակցությունՍնունդ, ջուր, մանկական կաթնախառնուրդ, կրծքով կերակրման պարագաներ, դեղորայք և արտակարգ իրավիճակներու անհրաժեշտ այլ պարագաներ:
Սկզբնական վարձակալության աջակցությունՄինչև 2 ամիս վարձակալության աջակցություն՝ ընթացիկ Արդար շուկայական դրույքաչափով (FMR):

 

Անձնական գույքի հարցերով աջակցության կամ տեղահանվածների աջակցության իրավասության համար դիմորդները պետք է ապացուցեն, որ իրենք ապրել են աղետից տուժած հասցեում՝ որպես իրենց հիմնական հասցե։ FEMA-ն սա անվանում է «բնակության վայրը հաստատող փաստաթղթեր»:

Բնակության վայրը հաստատող փաստաթղթեր ներկայացնելու համար, FEMA-ն ընդունում է տարբեր փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ դիմորդը աղետի պահին բնակվել է այդ հասցեում, ներառյալ.

  •  Հաշիվները փոստով ուղարկվել են դիմորդի հասցեին   
  •   Դաշնային կամ պետական նպաստների փաստաթուղթ
  • Նույնականացման քարտ   
  •  Ավտոտրանսպորտային միջոցի գրանցում
  •  Սոցիալական ապահովման կազմակերպության փաստաթուղթ   
  •  Բնակության վկայական կամ դատական փաստաթղթեր
  • Տեղական դպրոցից փաստաթուղթ    
  • Գործատուից փաստաթուղթ

 

Եթե դիմորդին հասանելի չեն բնակության վայրը հաստատող փաստաթղթերը, նա կարող է տրամադրել պետական պաշտոնյայի, տոհմային խորհրդի անդամի, անօթևանների իրավունքները պաշտպանող ներկայացուցչի և այլնի կողմից հայտարարություն: Հայտարարությունը պետք է լինի գրավոր ձևով և

ստորագրված, և պարունակի դիմորդի անունը, բնակության վայրը, բնակության ամսաթիվը և հայտարարությունը տրամադրողի անունը, պաշտոնը, 

և կոնտակտային տվյալները։

 

Դիմումին առնչվող նկատառումներ

FEMA-ի աղետների աջակցությանը դիմելիս դիմորդը կարող է ընտրել «Այլ»՝ բնակության տեսակի համար, եթե նրանք դիմում են առցանց:

Եթե դիմում են հեռախոսով, նրանք կարող են բացատրել իրենց բնակության պայմանները FEMA-ի ներկայացուցչին:

Դիմել FEMA-ի անհատական աջակցությանը

  • Առցանց՝ DisasterAssistance.gov (ավելի արագ տարբերակ)
  • FEMA հավելված՝ հասանելի է Apple App Store-ում կամ Google Play-ում
  • Հեռախոսով՝ 1-800-621-3362։ Եթե օգտվում եք հաղորդագրության փոխանցման ծառայությունից, ինչպիսիք են վիդեո հաղորդագրության փոխանցումը (VRS), խորագրով հեռախոսազանգից կամ այլ ծառայություններից, տվեք FEMA-ին ձեր այդ ծառայության համարը:

«Անօթևանը» սահմանվում է որպես անհատ, ում աղետից առաջ բնակության պայմանները ժամանակավոր բնույթի էին և նրանք զուրկ էին որևէ կառուցվածքի նկատմամբ սեփականության իրավունքից: Անօթևանի բնակարանային պայմանների օրինակները կարող են ներառել՝ առանց վարձակալության ապաստարաններ, կամուրջներ, գետնանցումներ կամ փողոցներ: Ոչ ավանդական բնակարանը սահմանվում է որպես կացարան, որը չունի կառուցվածքի մաս կազմող հատակ, պատեր, տանիք:

 

Tags:
Վերջին անգամ թարմացվել է