Ճգնաժամային խորհրդատվական աջակցությունը հասանելի է Լոս Անջելեսի շրջանի անտառային հրդեհներից փրկվածներին

Release Date Release Number
NR-019
Release Date:
Մարտ 4, 2025

ԼՈՍԱՆՋԵԼԵՍ – Եթե Ձեզ համակել են հույզերը, սթրեսը կամ հուսահատությունը, ապա դուք միայնակ չեք: Օգնությունը հասանելի է աղետից փրկվածների համար, ովքեր հուզական անհանգստություն են զգում անտառային հրդեհներից հետո:

Ճգնաժամային խորհրդատվական աջակցության և Վերապատրաստման ծրագիրը FEMA-ի կողմից իրականացվող դաշնային ֆիանանսավորմամբ ծրագիր է, որն ակտիվացվել է Լոս Անջելեսի շրջանի աղետից փրկվածների համար: Թմրամիջոցների չարաշահման և հոգեկան առողջության ծառայությունների վարչությունը (SAMHSA) աշխատում է FEMA-ի հետ միջգերատեսչական համաձայնագրի հիման վրա՝ հրդեհից տուժածներին ճգնաժամային խորհրդատվություն և աջակցման ծառայություններ տրամադրելու համար:

Եթե դուք կամ ձեր հարազատը անտառային հրդեհների հետևանքով հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեք, ապա մի հապաղեք դիմել 24/7 ռեժիմով գործող հոգեկան առողջության աջակցման և ռեսուրսների ստացման համար: Այցելեք Լոս Անջելեսի շրջանի հոգեկան առողջության վարչություն կամ զանգահարեք հոգեկան առողջության աջակցման թեժ գիծ 800-854-7771 հեռախոսահամարով: Լոս Անջելեսի շրջանի հոգեկան առողջության վարչությունը խտրականություն չի դնում հաշմանդամության հիման վրա իր ծառայությունների, ծրագրերի կամ գործունեության թույլատրելիության և հասանելիության հարցում: Հասանելիության հետ կապված հարցերի դեպքում դիմեք ADA-ի համակարգողին (213) 943-8120 կամ (213) 947-6837 հեռախոսահամարներով:

Այս ընթացքում հոգեկան առողջության վրա ազդեցության հետ կապված հարցերի վերաբերյալ լրացուցիչ աջակցություն և ռեսուրսներ կարելի է ստանալ այցելելով՝ § Արտակարգ իրավիճակներում հոգեկան առողջություն և սթրեսի կենտրոն (LACDMH / DPH) § Լոս Անջելես շրջանի Արտակարգ իրավիճակների արձագանքման և վերականգնման էջ § Արտակարգ իրավիճակների թեժ գիծ 800-985-5990 հեռախոսահամարով § CalHOPE թեժ գիծ 833-317-4673 հեռախոսահամարով § Ճգնաժամային հաղորդագրության թեժ գիծ՝ “LA” հաղորդագրությունն ուղարկելով 741741 համարին

§ Եթե մտածում եք ինքներդ ձեզ կամ ուրիշներին վնասելու մասին, զանգահարեք 911։

Կալիֆոռնիայի վերականգնման վերաբերյալ վերջին տեղեկությունների համար այցելեք fema.gov/disaster/4856: Հետևեք FEMA-ի Region 9-ին@FEMARegion9 X-ում կամհետևեք FEMA-ին առցանց X-ում՝ @FEMA կամ @FEMAEspanol, FEMA-ի ֆեյսբուքյան էջում կամ Espanol էջում և FEMA-ի YouTube-յան ալիքում. Պատրաստվածության վերաբերյալ տեղեկատվության համար հետևեք Ready Campaign-ին X-ում՝ @Ready.gov, Instagram-ում՝ @Ready.gov կամ Ready ֆեյսբուքյան էջում.

Կալիֆոռնիան հանձնառու է վերականգնման գործընթացում աջակցել Լոս Անջելեսի հրդեհային փոթորկից տուժած բնակիչներին: Աղետների վերականգնման ծրագրերի, կարևոր ժամկետների և օգնության դիմելու կարգի վերաբերյալ թարմ տեղեկատվության համար այցելեք CA.gov/LAFires՝ ։

Tags:
Վերջին անգամ թարմացվել է